Զախարովան «խելացնորություն» է անվանել Ուկրաինայում ռուսալեզու ալիք ստեղծելու Զելենսկու թիմի գաղափարը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ում մեկնաբանել է ռուսալեզու ալիք ստեղծելու մասին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյի առաջարկը:
Նրա խոսքով՝ նման հեռուստաալիքի ստեղծումն այն պարագայում, երբ երկրում սահմանափակված է ռուսաց լեզվի օգտագործումը, իսկական խելացնորություն է:
Նա նշել է, որ Կիևի իշխանությունները մտադիր են ռուսալեզու ալիք ստեղծել, որպեսզի Ուկրաինայում ռուսերեն խոսելու համար պայքարող մարդկանց մեղադրեն իրենց պահանջի անիրավության մեջ:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, որ Ուկրաինայում փորձում են միջոցներ հատկացնել ամբողջ աշխարհում ռուսալեզու լսարանից իրականությունը «քողարկելու» համար, երբ երկրում ռուսերենը թույլատրվում է միայն մասնավոր հաղորդակցության և կրոնական ծեսերի ժամանակ:
Նա հավելել է, որ այս ամենը այնքան անհեթեթ է, որ ավելի շատ աստվածաշնչյան առակ է հիշեցնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմը մտադիր է ռուսալեզու հեռուստաալիք ստեղծել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց