2019–ին Սոչիում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը գերազանցում է Թուրքիայում հանգստացողների թվին
Այս տարի Սոչիում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը գերազանցում է Թուրքիայում հանգստացողների թվին, հաղորդում է ria.ru-ն՝ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեի հայտարարությանը հղումով:
«Սոչին տարվա այս եղանակին ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված հանգստավայրն է»,- հայտնել է տնօրնեը և հավելել, որ այս տարի ևս բացառություն չէ:
Նրա խոսքով՝ շատ ռուսաստանցիներ հանգստանում են Սոչիում և նրանց թիվը գերազանցում է նույնիսկ Թուրքիայում հանգստացողների թվին:
Ավելի վաղ, ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել էր, որ հույս ունի՝ 2019 թվականին Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 6 միլիոնը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Կրասնոդարի երկրամասի առողջարաններ ընթացիկ տարվա սկզբից արդեն այցելել է ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ: Դա ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, չնայած այն բանին, որ տարածաշրջանը 2018 թվականի ամռանը հյուրընկալել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց