Բժիշկները 22-ամյա հնդկուհու ստամոքսում գանձեր են գտել
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի բնակչուհին 1․6 կիլոգրամ զարդեղեն, մանրադրամ և այլ առարկաներ է կուլ տվել: Այս մասին գհրել է Hindustan Times պարբերականը:
22-ամյա Ռունի Հաթունը տեղափոխվել է հիվանդանոց որովայնի շրջանում ուժեղ ցավեր զգալուց հետո: Նա պատմել է, որ ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո նրա մոտ սրտխառնոց է սկսվել: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ ստամոքսում մետաղական առարկաներ կան:
Վիրահատության ժամանակ նրա ստամոքսից դուրս է բերվել 69 փոքր շղթա, 80 ականջօղ, 46 մանրադրամ, 8 մեդալյոն, 11 քթի օղակ, 5 ոտքի ապարանջան և ձեռքի ժամացույց: Այս ամբողջը գնահատվել է 53 հազար ֆունտ սթերլինգ:
Կինը խոստովանել է, որ միտումնավոր է կուլ տվել այս ամենը:
Ազգականները նշել են, որ վերջին շրջանում նրանց տներից հաճախակ զարդեր են անհետացել: Վիրահատությունից հետո վիրաբույժները ուղարկել են կնոջը հոգեբույժի մոտ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց