Ալեքսեյ Նավալնիին կարող են թունավորած լինել քիմիական նյութով
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին բուժող բժիշկները, որոնք վերջինիս այցելել են հիվանդանոցում, չեն բացառել «անհայտ քիմիական նյութով» թունավորումը: Այս մասին Facebook-ում գրել է բժիշկ Անաստասիա Վասիլևան:
Նրա խոսքով՝ բժիշկներին գրեթե հենց սկզբից դուրս են հրավիրել հիվանդասենյակից և հայտարարել են, որ Նավալնին կալանքի տակ է գտնվում: Բժիշկները ստիպված են եղել «ուսումնասիրել» քաղաքական գործչին և լսել նրա բողոքները դռան հետևից: Վասիլևան այդ ամենն «իսկական անհեթեթություն» է որակել:
Բուժհաստատության գլխավոր բժիշկ Օլգա Շարապովան հեռախոսազրույցում հայտարարել է, որ կողմնակի բժիշկների խորհրդատվությունը հիվանդանոցում արգելված է: Ընդ որում՝ Նավալնիի մոտ հայտնաբերված ախտանշանները, ըստ նրա, «համապատասխանում են սուր կերատոկոնյունկտիվիտին», որի դեպքում «անհապաղ օգնություն է անհրաժեշտ ցուցաբերել»:
Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածու Ալեքսեյ Նավալնիին, որը կալանավորվել է 30 օրով, հոսպիտալացրել են կիրակի օրը՝ սուր ալերգիկ ռեակցիայի պատճառով:
Նավալնիի և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը նշել է, որ Նավալնին նախկինում երբեք ալերգիկ ռեակցիա չի ունեցել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց