Բրիտանական ռազմանավը ժամանել է Պարսից ծոց
Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո թագավորական ռազմանավը անցել է Հորմուզի նեղուցով եւ հասել Պարսից ծոց Իրանի կողմից բրիտանական լցանավը զավթելուց հետո լարվածության ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:
Կիրակի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Duncan նավը կմիանա Montrose հածանավին Պարսից ծոցում նավագնացության ազատությունն ապավոհելու համար:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ թագավորական նավատորմի նավերը կուղեկցեն բրիտանական նավը, քանի դեռ նավագնացության անվտանգությունը չի ապահովվել դիվանագիտական ճանապարհով:
Ավելի վաղ Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավը ձերբակալելու մասին: Ըստ իրանյան ԶԼՄ-ների՝ բրիտանական լցանավը զավթելու պատճառը դրա բախումն էր ձկնորսական նավի հետ:
Ինչպես նշված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ՝ բրիտանական Stena Impero լցանավը ձերբակալվել էր միջազգային կանոնները խախտելու համար Հորմոզգան նահանգի նավահանգստային եւ ծովային կազմակերպության խնդրանքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց