Թուրքմենստանցի արվեստագետները կոչ են արել խոշտանգել նախագահի ընդդիմախոսներին
Թուրքմենստանի դերասանները, երգիչները և բլոգերները գրեթե միաժամանակ վիդեո հաղորդագրություն են տարածել` կոչ անելով չհավատալ նախագահ Գուրբանգուլ Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրերին՝ տեղեկացնում է lenta.ru-ն։
«Այս օրերին համացանցում տհաճ հաղորդագրություններ է տարածվել հարգարժան նախագահի մասին: Ես ձեզ խնդրանք ունեմ, դուք այդ խոսակցություններին մի հավատացեք, դա սուտ է»,- հայտարարել է դերասան Յագշի Գոշունովը: Նա նաև կոչ է արել Թուրքմենստանի բնակիչներին սիրել իրենց հայրենիքը և նախագահին: Բերդիմուհամեդովի զրպարտիչները պետք է անիծվեն, իսկ նրանց դեմքերը պետք է «այրվեն տաք երկաթով», – ասել է Գոշունովը։
Նմանատիպ բողոքով է հանդես եկել նաև երգչուհի Սելբի Թուվակգիլիջովան՝ Instagram-ում տեսաուղերձ հրապարակելով։ «Նա (Բերդիմուխամեդովը) կենդանի է և լավ, Փառք Ալլահին: Թող Ալլահը պաշտպանի ժողովրդին և նախագահին հայրենիքի դավաճաններից »,- ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց