Հնդկաստանում ջրհեղեղի պատճառով արգելափակված գնացքից շուրջ 700 մարդ է դուրս բերվել
Հնդկաստանի Մումբայ քաղաքի մոտակայքում ջրհեղեղի հետևանքով մոտակա գետի՝ հունից դուրս գալու պատճառով մարդատար գնացքն արգելափակվել է և չի կարողացել առաջ շարժվել, հաղորդում է BBC-ն։
Գնացքը կանգնել է կայարանից 60 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Վագոններում արգելափակված շուրջ 700 ուղևոր ստիպված է եղել գիշերն անց կացնել գնացքում։
Առավոտյան Հնդկաստանի ռազմածովային ուժերի 8 փրկարար թիմ ժամանել է դեպքի վայր, այնտեղ են ուղարկվել նաև ուղղաթիռներ։ Գնացքի ուղևորները դուրս են բերվել վագոններից։ Մոտակայքում նրանց համար ճամբար է կառուցվել, որտեղ նրանց ուտելիք և համապատասխան բուժօգնություն է տրամադրվել։
Հայտնի է, որ վերջին 2 շաբաթների ընթացքում Հնդկաստանի շատ նահանգներում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, ինչի հետևանքով արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց