Թունիսում վերջին հրաժեշտն են տվել երկրի 92-ամյա նախագահին
Թունիսի նախագահական պալատում տարբեր երկրների ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ մասնակցել են երկրի առաջնորդ Ալ Բաջի Քաիդ Աս Սեբսիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը, որին հետևել է հուղարկավորությունը։ Այն հեռարձակվել է Sky News Arabia հեռուստաալիքով։
Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա գտնվելու համար Թունիսի մայրաքաղաք են ժամանել Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Ալժիրի նախագահները, Իսպանիայի և Մարոկկոյի թագավորները, Քաթարի էմիրը, Պաղեստինի և Լիբիայի առաջնորդները։ Պաշտոնական արարողությունից հետո թափորը նախագահի մարմինը տեղափոխել է մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվվող մզկիթ, այնուհետև՝ գերեզմանոց։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են փողոցներում՝ հրաժեշտ տալու հանգուցյալին։ Արարողության առնչությամբ քաղաքում խստացվել են անվտանգության միջոցառումները։
Հիշեցնենք, որ 2014թ-ից Թունիսը ղեկավարած Էս Սեբսին մահացել էր անցած շաբաթ՝ մայրաքաղաքի զինվորական հոսպիտալում։ Իննսուներկուամյա նախագահը վերջին ամիսներին առողջական խնդիրների պատճառով քանիցս հիվանդանոց էր տեղափոխվել։
Այժմ երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Ան Նասերը։ Թունիսում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանա սեպտեմբերի 15-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց