Տիեզերքն ապագայում կարող է ռազմական հակամարտությունների հարթակ դառնալ. Ֆրանսիայի նախարար
Ֆրանսիան մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում լրացուցիչ 700 մլն ներդնել Փարիզի կողմից ստեղծվող ռազմատիեզերական ուժերում՝ երկրի դիտարկման միջոցները հզորացնելու եւ պաշտպանական հնարավորությունները բարելավելու համար: Ֆրանսիայի հարավ-արեւելքում տեղակայված ՌՕՈՒ բազա այցելելով՝ այս մասին ասել է նախարար Ֆլորանս Պառլին, հաղորդում է Euronews-ը:
Նա ասել է, որ տիեզերքն ապագայում կարող է հարթակ դառնալ ռազմական հակամարտությունների համար եւ դրան պետք է պատրաստ լինել:
«Մենք այդպես ենք գործում ենք ոչ մտավախություններից, այլ քանի որ գիտենք՝ տիեզերքը աստիճանաբար դառնում է հնարավոր հակամարտությունների գոտի: Այս եզրակացությունը մեզ թույլ է տալիս նոր մոտեցում ունենալ ռազմական զարգացման ռազմավարության մեջ:
Սպառնալիքի աղբյուրը բացահայտվել է, մեր խնդիրն է լայնամասշտաբ պատասխան մշակել այդ ուղղությամբ սպասվող մարտահրավերներին», - ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ կես տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել տիեզերական զորքերի՝ ԱՄՆ պաշտպանական համակարգում ինքնուրույն կազմավորման ստեղծման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց