ՄԱԿ․ Ասադի օդուժի հարձակումների հետևանքով Սիրիայում 100-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ է զոհվել Ասադի ուժերի կողմից օդային հարձակումների հետևանքով:
Վերջին տասն օրվա ընթացքում Բաշար Ասադի կառավարության և դաշնակիցների օդային հարձակումների հետևանքով Սիրիայում ավերվել են հիվանդանոցներ, դպրոցներ, հացատներ և շուկաներ, ինչը հանգեցրել է 103 խաղաղ բնակչի մահվան, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը՝ հավելելով, որ քաղաքացիական կառույցների թիրախավորումը պատահականություն չէր:
ՄԱԿ-ի տվյալներով, Իդլիբում Ասադի կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր:
Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ՝ այդ թվում հարյուր հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց