Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել. լրատվամիջոցներ
Իրանը լույս հուլիսի 25-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը հաղթահարել է 1000 կմ տարածք: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ ԱՄՆ վարչակազմում աղբյուրի հղումով:
«Թեև Shabaab-3 հրթիռը վտանգ չի ներկայացրել նավագնացությանը կամ ԱՄՆ բազաներին, հետախուզության տվյալներով, այս փորձարկումներն արձակումների ճշգրտությունն ու հեռահարությունը բարելավելու Իրանի ջանքերի մաս են հանդիսանում»,- Twitter-ում հայտնել է հեռուստաալիքի մեկնաբան Բարբարա Սթարը:
Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները չեն հայտնել հրթիռային փորձարկումների մասին:
Իրանի հրթիռային ծրագիրը միջազգային հանրության շրջանում տարաձայնությունների պատճառ է հանդիսանում: ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը մեկնաբանում են այնպես, որ այն արգելում է Իրանին հրթիռային փորձարկումներ իրականացնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց