Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին Europa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի Յուպիտեր Ռուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկը Գյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետ Ռեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում են Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ Մեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանել Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Մանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցԱրմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հայաստան

«Ամեն ինչ չէ, որ արժե անել հանուն մանդատի». Հովսեփ Խուրշուդյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս հանգստանալ

 

Մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի հասցեին արված հայտարարությունները, Հովսեփ Խուրշուդյան Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց.
«Ես ափսոսում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդքան լարվում է, լավ կլիներ, որ խնայեր իր նյարդերը, կարող է, օրինակ, մեկ-երկու օր գնալ բնության գրկում անցկացնել: Շատ առողջարար է: Ընդհանրապես ի պատասխան իմ եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից «Ելք» դաշինքին ուղղված քաղաքական գնահատականներին (չգիտեմ որտեղ նա տեսավ կիսափողոցային արտահայտություններ), այս «քաղաքական մտքի տիտանը» մեկ անգամ արդեն ջղագրգիռ ու անձնական վիրավորանքներ պարունակող պատասխանով հանդես եկավ, որին ո՛չ ես, ո՛չ էլ Արմենը արժանի չհամարեցինք պատասխանել: Բայց նա, կարծես թե որոշել է երկարացնել իր ոճի մեջ: Եթե նա իրեն քաղաքական գործիչ է համարում, ապա ճիշտ կանի չանցնի քաղաքավարության սահմանները եւ պահպանի քաղաքական բանավեճի տարրական կանոնները, եթե, իհարկե, դրանցից տեղյակ է: Նման խոսելաձեւը ոչ ոքի, անգամ իրեն, պատիվ չի բերում: Ու ընդհանրապես, ամեն ինչ չէ, որ արժե անել հանուն մանդատի: Հիմա՝ ինչ վերաբերում է աղոթելուն: Նախ, ո՛չ ես, ո՛չ Արմեն Մարտիրոսյանը 2013թ. ապրիլի 9-ին Ծիծեռնակաբերդում չենք եղել: Այդ օրը ոստիկանության հետ Բաղրամյանի վրա տեղի ունեցած քաշքշուկի, իսկ Արմենի վրա՝ նաեւ թիրախային հարձակման արդյունքում նա ոստիկանություն էր բերվել, ես էլ Բաղրամյանի վրա էի եւ Ծիծեռնակաբերդ չեմ հասել: Կյանքումս աղոթած չկամ էլ, քանի որ հավատացյալ չեմ»:
Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով, այդ օրվա աղոթելու թեման շատ են մատի փաթաթան դարձնում «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատները, ինչպես նաեւ, «ակնհայտ ուղղորդմամբ շատ լրատվամիջոցներ», ուստի հարկ համարեց պարզաբանում մտցնել. «Այդ օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն բան արեց բախումից եւ արյունահեղությունից խուսափելու համար: Ծիծեռնակաբերդ գնալը իր մեջ խորհուրդ էր պարունակում՝ ցույց տալու զուգահեռը 100 տարի առաջվա ցեղասպանված 1.5 մլն հայության ու եւս հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանության եւ մեր օրերին 1.5 մլն հայության արտագաղթի՝ այդ սպիտակ ցեղասպանության, որը հետեւանքն է կեղծվող ընտրություններով ամեն անգամ ամրագրվող անարդարության եւ անազատության: Ու այն, որ այնտեղ մարդիկ աղոթեցին, այդտեղ հեգնելու որեւէ բան չկա: Ընդհանրապես աղոթքը այնքան խորը անձնական եւ նուրբ հարց է, ես հավատացյալ չեմ, բայց հարգում եմ հավատացյալներին եւ իրենց աղոթելու հատկությունը: «Հայր մերը» նորմալ մարդու մոտ հեգնանքի, ծաղրի առարկա չի կարող դառնալ, եթե, իհարկե, մարդ ցինիկ չէ եւ զուտ մարդկային արժեքներից հեռու չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի հետ Ծիծեռնակաբերդ գնալու հանգամանքը նախօրոք քննարկել էր խորհրդում, որը ձեւավորվել էր հետընտրական գործընթացների շուրջ որոշումներ կայացնելիս քննարկումներ իրականացնելու համար, որին անդամ էր նաեւ պարոն Փաշինյանը եւ շատ այլ քաղաքական գործիչներ: Ու պարոն Փաշինյանը հենց նախորդ օրվա քննարկման ժամանակ դեմ էր որեւէ վճռական գործողությանը, ու ես հուսով եմ, որ նա ինքնուրույն էր իր այդ մոտեցման մեջ: Իսկ քննարկվել են տարբեր գործողություններ՝ նստացույցից մինչեւ Բաղրամյան փողոցը փակելը: Նրա մոտեցումն այն էր, բառացի, որ այդ օրը տոն է եւ պետք է Ազատության հրապարակ գալ ընտանիքներով, երեխաներով, փուչիկներով եւ նշել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում: Հիմա հետին թվով հերոսանալը եւ իրեն քաջ տղու տեղ դնելը եւ մեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին ձայները փոշիացնելու, Ծիծեռնակաբերդ գնալու եւ աղոթելու մեջ կարծում եմ պարզապես ազնիվ չէ»: Մենք ճշտեցինք՝ փաստորեն, Ծիծեռնակաբերդ գնալու մասին իրենք բոլորը տեղյա՞կ են եղել՝ պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Այո, դեպի Ծիծեռնակաբերդ մոմերով երթ անելու որոշումը քննարկվել է նախորդ օրը, մոմերն էլ նախօրոք պատրաստվել էին եւ ապրիլի 9-ին բաժանվեցին ժողովրդին»:
Մեր դիտարկմանը՝ տպավորություն էր, որ Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին տանում է այլ ուղղությամբ եւ դա պահի տակ կայացված որոշում էր՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Հենց այդ է, որ իրականությունը տպավորությունից տարբերվում է նրանով, որ երբ տպավորություն ձեւավորելու վրա մի հսկայական ԶԼՄ ցանց է աշխատում՝ իշխանությունների կողմից ուղղորդված, ցանկացած ճշմարտություն կարելի է նենգափոխել եւ լրիվ այլ տպավորություն ստեղծել մարդկանց մոտ: Հիմա այդ նենգափոխողներից մեկը նաեւ պարոն Փաշինյանին պատկանող մեդիաներն էին, իր իշխանական գործընկերների կողմից ուղղորդվող մեդիաները: Տարօրինակ չէ, որ նման տպավորություն է ձեւավորվել եւ այդ ստով տարիներ շարունակ կերակրվում է անտեղյակ հանրությունը: Սպոնտան որոշում կայացվել է ժողովրդի ճնշման տակ այդ օրը՝ գնալ Բաղրամյան 26, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ենթարկվեց ցուցարարների այդ ցանկությանը եւ հայտարարեց որ երթուղին դեպի Ծիծեռնակաբերդ կանցնի Բաղրամյան պողոտայով: Սակայն երբ հայտնի իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ոստիկանական պատնեշը հաղթահարել հնարավոր չէ՝ երթը շարունակվեց Սարյան փողոցով, իսկ ցուցարարների մի մասը մնացին Բաղրամյանի վրա մինչեւ որ ընտրված նախագահը վերադարձավ եւ ոստիկանական արգելապատնեշը ամեն դեպքում ի վերջո վերացվեց եւ ցուցարարները բարեհաջող հասան Բաղրամյան 26, արտահայտեցին իրենց բողոքը կեղծված ընտրությունների կապակցությամբ: Իսկ այդ ընթացքում Վովա Գասպարյանը ընդամենը իր հայեցողությամբ ուղեկցել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչը նրան ոչ ոք չէր կարող արգելել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Aravot»-ում: