Հայաստանում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. Մատվիենկո
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալետինա Մատվիենկոն ելույթ է ունեցել ՌԴ-ում կառավարման խորհրդարանական ձևաչափի անցնելու անհրաժեշտության թեմայով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրների պետական կառուցվածքը հիմնվում է պատմության, մշակույթի, ավանդույթների վրա, և այդ գործոնը հաշվի չառնել չի կարելի: Խորհրդարանական կառավարման անցած երկրներից Մատվիենկոն օրինակ է բերել Հայաստանը:
«Աշխարհում կան հաջողակ խորհրդարանական հանրապետությունների օրինակներ, սակայն դրանք այնքան էլ շատ չեն և այն երկրներում, որտեղ քաղաքական կուսակցությունները, քաղաքական համակարգը և պետական ժողովրդավարական ինստիտուտներն ավելի քան 100 տարեկան են: Հայաստանի մեր գործընկերները որոշում են կայացրել անցնելու խորհրդարանական հանրապետության, սակայն, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում նրանց, որպեսզի ամեն ինչ նրանց մոտ ստացվի», - ասել է Մատվիենկոն:
Վերջինս հավելել է, որ կողմ է հանդես գալիս խորհրդարանի դերակատարման ուժեղացմանը Ռուսաստանում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ երկրում հավասարակշռություն է տիրում իշխանության տարբեր ճյուղերի միջև լիազորությունների բաշխման հարցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց