Պուերտո Ռիկոյի ղեկավարը հաղորդագրությունների արտահոսքի առնչությամբ ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել
Պուերտո Ռիկոյի ղեկավար Ռիկարդո Ռոսելյոն Telegram մեսենջերում իր հաղորդագրությունների արտահոսքի առնչությամբ ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է ներկայացրել: Նա Facebook-ում հեռարձակված ուղերձի ժամանակ հայտնել է, որ պաշտոնը կլքի օգոստոսի 2-ին:
Ավելի վաղ Պուերտո Ռիկոյի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Կառլոս Մենդեսը հայտարարել էր Ռոսելյոյի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին:
Հիշեցնենք, որ Պուերտո Ռիկոյում Ռոսելյոյի դեմ բողոքի զանգվածային ցույցեր էին ընթանում, որոնց պատճառը մոտ 900 էջանոց տեքստային հաղորդագրությունների արտահոսքն էր: Դրանցում Ռոսելյոն վիրավորական արտահայտություններ էր արել ավելորդ քաշից տառապող կանանց, լրագրողների և անգամ երգիչ Ռիկի Մարտինի հասցեին՝ նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար:
Ենթադրվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել ավելի քան 10 մարդկանց հետ խմբային նամակագրությունից: Հաղորդագրությունների հանրայնացման հաջորդ օրը նամակագրության մասնակիցներից երկուսը՝ նահանգի նախարար Ռիվերա Մարտինը և նահանգապետի գլխավոր ֆինանսական խորհրդատու Քրիստիան Սոբրինոն ազատման դիմում են ներկայացրել:
Ռոսելյոն, սակայն, հրաժարվել էր հեռանալ պաշտոնից: «Ես հակաօրինական և կոռուպցիոն գործողություններ չեմ իրականացրել: Ես մի շարք անթույլատրելի բաներ եմ արել, որոնց համար ներողություն են խնդրում»,- ասել էր նա:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց