Ֆիլիպիններում շները կյանքի գնով փրկել են 1-ամյա աղջնակին կոբրայից (տեսանյութ)
Ֆիլիպիններում երկու շներ կյանքի գնով փրկել են փոքր երեխային թունավոր կոբրայից, գրում է Newsflare հարթակը: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Թունավոր կոբրան մտել է տան բակ և փորձել ներս մտնել, որտեղ Սքայ անունով 1-ամյա աղջիկը քնած է եղել:
Նկատելով սողունին՝ Մոքսի անունով 2-ամյա գորշկաշունն անմիջապես հարձակման է անցել: Նրան օգնության է հասել Մայլի անունով շունը: Շները մի քանի րոպե կռվել են կոբրայի դեմ, մինչև վերջինս սատկել է: Անվտանգության տեսախցիկը տեսագրել է նրանց պայքարը:
Ցավոք, րոպեներ անց Մայլի անունով շունը օձի խայթոցից սատկել է: Մյուս շունը ողջ է մնացել, սակայն աչքերի մեջ ցայտած թույնից կուրացել է:
Միջադեպի պահին տանտերերն աշխատանքի են եղել: Տանը եղել են միայն երեխան և նրա դայակը: Տուն վերադառնալով՝ երեխայի ծնողներն անվտանգության տեսախցիկի միջոցով բացահայտել են կատարվածը:
«Մենք շոկի մեջ էինք, բայց միևնույն ժամանակ՝ շատ հպարտ: Անսահման շնորհակալ ենք շներից մեր փոքրիկին պաշտպանելու համար: Մենք կկարոտենք նրանց»,- ասել է տանտերը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց