Ո՞վ է Բրիտանիայի նոր վարչապետի օսմանցի պապը եւ ինչ է արել հայերի համար
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի թուրքական ծագման մասին մանրամասները մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես Բրիտանիայում եւ Թուրքիայում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում։
Ներկայացնենք որոշ մանրամասներ Բորիս Ջոնսոնի պապ՝ Ալի Քեմալի (1867-1922) կենսագրության մի քանի կարեւոր դրվագներ, որոնք կհետաքրքրեն հայ ընթերցողներին։
Բորիս Ջոնսոնի պապը՝ Ալի Քեմալը հայտնի թուրք լրագրող էր եւ քաղաքական գործիչ, Օսմանյան Թուրքիայի վերջին ՆԳ նախարարը՝ հայտնի երիտթուրքերի դեմ իր ատելությամբ։
Ալի Քեմալը (իրական անունը Ալի Ռըզա)1882-ին ընդունվել է Դիվանագետների ու քաղաքագետների դպրոցը, 1887–ին մեկնել Ֆրանսիա՝ ուսման նպատակով։
Ալի Քեմալն է արձակել 1915–ի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ձերբակալման որոշումը։ 1903–ին Լոնդոնում ամուսնացել է անգլուհու հետ։ Երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Ստամբուլ եւ աչքի ընկել երիտթուրքերին քննադատող հոդվածներով։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին երիտթուրքերը Թուրքիայից հեռացան եւ Ալի Քեմալը դարձավ Ներքին գործերի նախարար։ Հենց նրա պաշտոնավարության ժամանակ են ձերբակալվել Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ դերակատարում ունեցող թուրք պաշտոնյաները։
1919 թվականին Ալի Քեմալը «Սաբահ» պարբերականում Հայոց ցեղասպանության հետ կապված գրել է. «4 կամ 5 տարի առաջ կատարվեց պատմության մեջ նախադեպը չունեցող հանցանք, մի ոճիր, որը սարսափ հարուցեց ամբողջ աշխարհում։ Եթե ուզում ենք պատկերացում կազմել այդ հանցագործության մասշտաբի մասին, ապա պետք է խոսենք ոչ թե 5 կամ 10, այլ 100 հազարավոր հանցագործների մասին։ Արդեն բացահայտվել է, որ իրականում է այդ ողբերգությունը ծրագրված է եղել Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի ընդունված որոշումների հիման վր»։
Աթաթուրքի նախաձեռնած շարժման հաղթանակից հետո ձերբակալվում է Ստամբուլում, իսկ Նուրեթին փաշայի զինվորների ու փողոցի հրոսակների կողմից հենց փողոցում նրան ինքնադատաստանի են ենթարկում։
Աթաթուրքի եւ երիտթուրքերի դեմ թշնամական վերաբերմունքի եւ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու նախաձեռնության համար նրան «դավաճան» էին անվանում եւ կոչում հայկական անունով՝ Արթին Քեմալ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին