«Ռուսաստանը երբեք չի ցանկացել իր հարաբերությունները վատթարացնել Վրաստանի հետ». Սերգեյ Լավրով
Մոսկվան երբեք չի ցանկացել իր հարաբերությունները վատթարացնել Թբիլիսիի հետ, Ռուսաստանում ոչ մի բացասական վերաբերմունք չկա վրաց ժողովրդի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լատինամերիկյան ԶԼՄ-ներին և RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք երբեք չենք ձգտել մեր հարաբերությունները վատթարացնել Վրաստանի հետ: Հենց վրացական ղեկավարությունն էր, որ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք խզեց դիվանագիտական հարաբերությունները և ամեն կերպ փորձում էր սահմանափակել մեր տնտեսական փոխգործակցությունը...Վրաստանում նյութական բարիքներ արտադրող ցանկացած ոք կհիշի, թե որքան սերտ են եղել մեր առևտրային և ներդրումային կապերը: Այժմ առևտուրը վերականգնվել է: Չեմ կարծում, թե որևէ մեկը դժգոհ է այդ առիթով»,- հայտնել է Լավրովը:
«Մենք բացասական և կողմնակալ վերաբերմունք չենք տածում վրաց ժողովրդի հանդեպ, ընդհակառակը՝ մենք դարեր շարունակ միասին ենք ապրել և ակնածանքով ենք վերաբերվում միմյանց մշակույթերին և սովորույթներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ սրվել էին հունիսի 20-ից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Դրանից հետո մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել, որոնց ընթացքում 240 ցուցարար էր տուժել, 305-ը ձերբակալվել էին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել էր Ռուսաստանին երկրի ներսում պառակտում ստեղծելու փորձի համար, ինչին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ հուլիսի 8-ից դադարեցվել են Ռուսաստանից Վրաստան ուղևորատար չվերթները, ինչպես նաև վրացական ավիաընկերություններին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ռուսական կողմը խորհուրդ է տվել օպերատորներին և զբոսաշրջային գործակալություններին իր քաղաքացիներին դեպի Վրաստան տուր-փաթեթներ չվաճառել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց