Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւը մտադիր է հեռանալ երկրից
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը չորեքշաբթի հայտարարել է լրագրողներին, որ երկրից կհեռանա Կանտա քաղաքի ռուսական ավիաբազայից։
«Կթռչեմ Կանտայից։ Չէ, չմտածեք, ռմբակոծիչ չէ, ոչ էլ կործանիչ, սովորական ինքնաթիռ է»,- ասել է նա։
Երկուշաբթի Ղրղզստանի նախկին նախագահն ասել էր, որ նախատեսում է թռչել Մոսկվա չորեքշաբթի «մի երկու օրով»։ Ուղեւորության նպատակի մասին Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպումերի ժամանակ Աթամբաեւը չի նշել՝ ասելով, որ դա «կոնֆիդենցիալ տեղեկատվություն» է։
Անցած շաբաթ միլիցիայի աշխատակիցները երրորդ անգամ Աթամբաեւին կանչել էին հարցաքննության երկրի ՆԳՆ Գլխավոր քննչական վարչություն ցուցմունքներ տալու համար որպես վկա քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին ապօրինի ազատ արձակելու գործով։ Բայց այդ ծանուցումը նախկին նախագահը, ինչպես եւ նախորդ երկուսը, անտեսել է՝ ասելով, որ «անգամ ձեռքը չի վերցնի դրանք»։ Ղրղզական օրենքներով երեք չներկայանալուց հետո իրավապահ մարմինները իրավունք ունեն հարկադրաբար բերման ենթարկելու վկային։ Ավելի վաղ աղբյուրը ՆԳՆ-ում ՌԻԱ «Նովոստի»-ին ասել էր, որ ներկա պահին Աթամբաեւի թռիչքի ոչ մի սահմանափակում չկա։
Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին դատախազություն էր հանձնել նախկին նախագահի մեղադրանքների ցանկը, որը պատրաստել է հատուկ պատգամավորական հանձնաժողովը։ Վերահսկիչ մարմինը եզրակացություն է տվել այն մասին, որ նախկին նախագահը կարող է հանցակից լինել կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման, կեղծ բժշկական տեղեկանքներով Ազիզ Բատուկաեւի ազատ արձակման, հողերի ապօրինի սեփականաշնորհման եւ այլ գործերում։ Եթե դատարանը Աթամբաեւին մեղավոր ճանաչի, նրան կարող է ցմահ բանտարկություն սպառնալ։
Աթամբաեւն ինքը խորհրդարանականների մեղադրանքներն անվանել է «անհեթեթ» եւ ասել, որ մաքուր է ժողովրդի առջեւ եւ պատրաստ է պատասխան տալ իր բոլոր արարքների համար։
Ալմազբեկ Աթամբաեւը երկիրը ղեկավարել է 2011-2017 թվականներին։ Նա միակ համաժողովրդական ընտրված նախագահն է, որը կամովին իշխանությունը ընտրություններից հետո տվեց պետության նոր ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովին։
Ժեենբեկովի՝ պաշտոնն ստանձնելուց շատ չանցած Աթամբաեւի թիմի մի շարք պաշտոնյաների հանդեպ քրեական գործեր հարուցվեցին կոռուպցիոն հոդվածներով։ Դատի տակ են երկու նախկին վարչապետերը, մայրաքաղաքի երկու նախկին քաղաքապետերը եւ մի շարք այլ հայտնի քաղաքական գործիչներ։ Նրանք բոլորը քանիցս իրենց մեղադրանքներն անվանել են «քաղաքականացված»։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին