Միջազգային առեւտուրն այն տեսքով, որով մենք գիտենք, կդադարի ապագայում գոյություն ունենալ
Միջազգային առեւտուրն այն տեսքով, որով մենք գիտենք, կդադարի ապագայում գոյություն ունենալ, դրան կփոխարինի տարածաշրջանային առեւտրային համակարգը: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Hermes Investment Management-ում ներդրումների բաժնի ղեկավար Էոն Մյուրեյը:
Նրա կանխատեսմամբ՝ անդրսահմանային առեւտուրն էական փոփոխություններ կկրի՝ հաշվի առնելով առեւտրային լարվածության պահպանումը:
«Ամիսներ շարունակ մենք կարծել ենք, թե դա ոչ թե պարզապես առեւտրային պատերազմ է, այլ տեխնիկական պատերազմ, որում գլոբալիզացիան փլուզվում է: Մենք, հավանաբար, արդյունքում առեւտրային տարածաշրջաններ, եւ ոչ թե համաշխարհային առեւտուր կունենանք»,- ասել է փորձագետը:
Նա նշել է, որ չնայած ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմը մեծ ազդեցություն կունենա, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ առեւտրային վեճի ուժգնացումը համաշխարհային առեւտրային պրակտիկայում նույնպես կարող է զգալի տեղաշարժերի ազդանշան դառնալ:
«Առեւտուրն օգտագործվում է որպես զենք: Մենք դեռ երկար ժամանակ առեւտրում լարվածություն կունենանք»,- նշել է Մյուրեյը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց