Բորիս Ջոնսոնը կդառնա Բրիտանիայի նոր վարչապետը
Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար է ընտրվել ԱԳ նախկին նախարար եւ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Երեքշաբթի այս մասին հայտնել է կուսակցության իշխող կոմիտեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Չորեքշաբթի Ջոնսոնը կդառնա երկրի վարչապետ այն բանից հետո, երբ գործող վարչապետ Թերեզա Մեյը վայր կդնի իր լիազորությունները:
Քվեարկությունների շարքից հետո ընտրարշավի եզրափակիչ հասածներին որոշել է կառավարող Պահպանողական կուսակցության խմբակցությունը Համայնքների պալատում, իսկ ամփոփիչ որոշումը կատարելու են թորիների կուսակցության շարքային անդամները, որոնք քվեարկելու են փոստով։
Իշխանության պաշտոնական հանձնումը գործող վարչապետից նորին տեղի կունենա չորեքշաբթի, Մեյի համար խորհրդարանում պատգամավորների հարցուպատասխանի վերջին նստաշրջանից հետո։ Եղիսաբեթ II թագուհին կընդունի Մեյի հրաժարականը եւ կխնդրի նոր վարչապետին ձեւավորել կառավարություն։ Առանցքային պաշտոններին նշանակումը, ինչպես սպասվում է, կհայտարարվի չորեքշաբթի երեկոյան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց