«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողին կասկածում են թագավորին դավաճանելու մեջ
Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի փաստաբանը հաստատել է, որ իր պաշտպանյալն ամուսնալուծվել է «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթող Օքսանա Վոևոդինայի հետ:
Փաստաբանը նշել է, որ որոշումը հաստատել է Քելանթանի շարիաթական դատարանը: Նա նաև կասկածի տակ է դրել այն, որ նախկին թագավորն է Վոևոդինայից ծնված երեխայի հայրը: Փաստաբանի խոսքերով՝ առայժմ չկան փաստացի ապացույցներ, որ Մուհամադն է երեխայի կենսաբանական հայրը:
Մինչդեռ ինքը՝ Վոևոդինան, շարունակում է հերքել ամուսնալուծության մասին լուրերը: Սինգապուրի շարիաթական դատարանը ևս հերքում է ամուսնալուծության մասին լուրերը՝ պնդելով, որ զույգը բաժանության մասին փաստաթղթեր չի ներկայացրել, մինչդեռ տեղեկություն էր տարածվել, թե հենց Սինգապուրի դատարանում է քննվել այս գործը:
2018-ին տեղեկություն տարածվեց, որ Մալայզիայի թագավորն ամուսնացել է Վոևոդինայի հետ, որը 2015 թվականին հաղթել էր «Միսս Մոսկվա» մրցույթում: Այս հունվարին Մուհամադը կորցրեց թագավորի աթոռը, սակայն պահպանեց Քելանթանի սուլթանի տիտղոսը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց