Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր Լիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիր Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերում Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոն Ապատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով Սահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ Ապրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿ Կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակՄարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթությունԶվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»Գյումրիի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթըԿառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստը
Հայաստան

ՊՎԾ-ն հրապարակել է մի շարք ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվություն

 

ՀՀ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում ծառայության կողմից կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:


Կատարած հիմնական աշխատանքներ

1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելուն։

Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաներ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ։

Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի փետրվարի 11-ի թիվ Հ/001-19 հանձնարարագրի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր:

2. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 և 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/003-19 հանձնարարագրերի հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվել «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» և «Արարատ» ջրօգտագործողների ընկերություններում։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են չհիմնավորված ծախսեր, պակաս արտացոլված հասույթներ, իրականությանը չհամապատասխանող դեբիտորական պարտքեր, անորակ հիմնանորոգման աշխատանքներ, կանոնադրական և իրավական խախտումներ։ «Արմավիր» ՋՕ ընկերությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումների արդյունքում պատճառված վնասը կազմել է շուրջ 1099.2 մլն. ՀՀ դրամ, «Էջմիածին» ՋՕ ընկերությունում՝ 1123.9 մլն. ՀՀ դրամ, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունում՝ 1071.2 մլն. ՀՀ դրամ, «Արարատ» ՋՕ ընկերությունում՝ 644.2 մլն. ՀՀ դրամ: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

3. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ Հ/026-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում: Իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ուսունասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի կողմից ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն։ ՀՀ դատախազության կողմից տեղեկանքն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։

4. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: Հաճախ տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։ Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարավել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ։ Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առակա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։ Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

5. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել նաև ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում, որն ամփոփվել է համապատասխան տեղեկանքով: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ Հիմնադրամը փաստացի մի շարք դեպքերում շեղվել է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից: Արձանագրվել է, որ Հիմնադրամի կողմից մի շարք դեպքերում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի ուղղվել Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործմանը և տարիներ շարունակ չեն իրականացվել արդյունավետ և կառուցողական ծրագրեր ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: Ավելին՝ հաճախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս Հիմնադրամի կատարած ծախսերը գերազանցել են ստացված եկամուտները և Հիմնադրամը չի գործել արդյունավետ, ինչի արդյունքում՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակել է շուրջ 110 մլն. դրամի պարտք: Տեղեկանքով արձանագրվել է, որ կա Հիմնադրամին և պետությանը շուրջ 125 մլն. դրամի պատճառված վնասի ռիսկ, և շուրջ 75 մլն. դրամի անարդյունավետ ծախս կատարած լինելու ռիսկ: Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ներկայացվել է ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

6. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ Հ/005-19 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է հաշվառման համարանիշերի գնման գործընթացների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջև կատարված գործարքների օրինականությունը և արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Հատկանշական է նաև, որ նշված ուսումնասիրության ավարտից հետո ՀՀ ոստիկանության կարիքների համար հաշվառման համարանիշերի ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից 06.06.2019 թվակնին կազմակերպվել է նոր մրցույթ, որի ընթացքում 2008 թվականից հիշյալ որոլտում անցկացված մրցույթներում միշտ հաղթող ճանաչված «Բիլլ Սթոուն» ՍՊ ընկերությունը նախկինում կատարած գնային առաջարկից շուրջ 40 տոկոս ցածր գնային առաջարկ է կատարել:

7. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Հ/025-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամում: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հիմնադրամի մուտքերի օրինականության և դրանց օգտագործման արդյունավետության մասով խախտումներ: Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։

8. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 22-ի թիվ Հ/006-19, 2019 թվականի ապրիլի 22-ի թիվ Հ/004-19 և 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/002-19 հանձնարարագրերի հիման վրա համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացվել են ուսումնասիրություններ։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են խախտումներ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման, որոշ հողատարածքների համար հողի հարկի հաշվարկման և համապատասխան գանձումները թերություններով իրականացնելու վերաբերյալ։ Ուսումնասիրութունների արդյունքում կազմվել են համապատասխան տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին: ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր: ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքապետարանում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետին՝ մարզում նմանատիպ թերությունները վերացնելու նպատակով:

9. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/024-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ում: Ոսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ լաբորատորիան լինելով հավատարմագրված, չի համապատասխանում «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի և ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի մի շարք կրիտիկական նշանակության կետերի պահանջներին, ինչը կասկածի տակ է դնում լաբորատորիայի կողմից տրամադրված ցանկացած եզրակացության հավաստիությունը: Արձանագրվել է նաև, որ լաբորատորիայի կողմից տրամադրված արձանագրությունները համարակալված չեն հերթականությամբ, ինչը հնարավորություն է տալիս լաբորատորիային անհրաժեշտության դեպքում հետին թվով արձանագրություններ տրամադրել: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

10. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/022-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:

11. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/014-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ վարչապետին:

12. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 6 մշտադիտարկում ՔԿԾ-ի «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում՝ ընթացիկ շինարարական աշխատանքների արդյունավետության գնահատման նպատակով։ Կատարված մշտադիտարկումներով պարզվել է, որ վերոնշյալ ՔԿՀ-ներում՝ ՔԿԾ-ի և մի շարք կապալառու կազմակերպությունների միջև 2018 թվականի դեկտեմբեր ամսին կնքված համապատասխան կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված նորմատիվների և կանոնների բազմաթիվ խախտումներով։ Մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ առկա է ՔԿԾ-ի և կապալառու կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների սահմանված ժամկետում և սահմանված որակով չիրականացման ռիսկ, և կա հավանականություն, որ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1291-Ն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հիմնավորման մեջ ներկայացված հրատապ խնդիրները լուծում չստանան և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված շուրջ 160 մլն. ՀՀ դրամի չափով գումարը չծառայի իր նպատակին՝ նույնիսկ ֆինանսական կորուստներ չլինելու պարագայում։ Մշտադիտարկումներն իրականացնելուց հետո կազմվել է տեղեկանք, որը զեկուցվել է ՀՀ վարչապետին:

13. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ:

Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։ Տեղեկանքով վերհանված հանգամանքները ստուգելու նպատակով՝ տրամադրված փաստաթղթերը կցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին։

14. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչությունը 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերլուծություն է իրականացրել «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ի 2013-2018 թթ․ գործունեության վերաբերյալ: Արդյունքում կազմված տեղեկանքը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ դատախազություն հիշյալ կազմակերպությունում իրականացված չարաշահումների և հափշտակության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված համապատասխան քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

15. Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական վերահսկողական ծառայություն ընդհանուր թվով մուտքագրվել է 489-ը քաղաքացիների դիմում-բողոքներ: 222 դիմումի նկատմամբ սահմանվել է հսկողություն:

16. Կատարվել են 95 քաղաքացիների ընդունելություններ, որի ընթացքում 62 քաղաքացու տրվել են պարզաբանումներ և գրավոր պատասխաններ նրանց կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

17. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 հանձնարարագրի հիման վրա «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

18. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 11-ի թիվ Հ/008-19 հանձնարարագրի հիման վրա «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

19. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 13-ի թիվ Հ/009-19 և Հ/010-19 հանձնարարագրերի հիման վրա ներկայումս ՀՀ ոստիկանությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում