«Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչը կալանավորվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը երեկ ուշ գիշեր կալանավորման որոշում է կայացրել բժշկական հաստատություններին հեմոդիալեզի պարագաների մատակարարման մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանի նկատմամբ։ Այս մասին NEWS.am ին հայտնեց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնական լիազորուոյունների չարաշահմանն օժանդակելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։ Նա նշեց, որ դեռեւս իր պաշտպանյալը դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի կապակցությամբ, քանի որ այն հասկանալի չէ։
Հիշեցնենք, որ բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը եւ ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը:
Ազգային անվտանգության ծառայությունը մինչ այս պահը գործի վերաբերյալ որեւէ տվյալ չի ներկայացրել:


















































ՊՎԾ-ն հրապարակել է մի շարք ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվություն