Չավուշօղլուն ԱՄՆ-ին սպառնացել է նոր ռազմական օպերացիա սկսել Սիրիայում
Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության համատեքստում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնալից հայտարարություն է արել։
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ եթե ի կատար չածվի թուրք-ամերիկյան համաձայնոթյունը Սիրիայի Մանբիչ քաղաքի հարցում, ապա թուրքական զինուժը ռազմական գործողություն կարող է սկսել այնտեղի քուրդ զինյալների դեմ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։
Նշենք, որ 2018-ին հունիսի 4-ին Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ճանապարհային քարտեզի շուրջ։ Դրանով նախատեսվում էր քրդերին դուրս մղել Մանբիչից և նրանցից ետ վերցնել այն զենքերը, որոնք տրամադրվել էին ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Թուրքիան նաև պահանջում է, որ Սիրիայի հյուսիսային հատվածում ստեղծվի անվտանգության գոտի, որը կվերահսկվի հենց իրենց կողմից։ Անվտանգության գոտու ստեղծումով Թուրքիան ցանկանում չեզոքացնել քրդական վտանգը։
«Անվտանգության գոտու համար ԱՄՆ-ի հետ ստեղծեցինք պատասխանատու կառույց։ Վերջին ժամանակներս այդ հարցում ձգձգումներ են նկատվում։ Մենք մի քանի անգամ տեսել ենք, որ ամերիկացիներն իրենց խոստումները չեն կատարում։ Դրանցից մեկը Մանբիչի հարցն է։ Որևէ հստակ քայլեր չեն ձեռնարկվել։ Ճանապարհային քարտեզի նպատակը Սիրիայի քրդական ուժերին դուրս մղելն էր Մանբիչից և վերջինիս հանձնումը նրա իսկական տերերին։ Մոտ 14 ամիս անցավ, բայց արդյունք չկա։ Եթե անվտանգության չստեղծվի և ահաբեկչները չմաքրվեն Մանբիչից, ապա Թուրքիան ռազմական գործողություն կսկսի»,-ասել է Չավուշօղլուն։
Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին