Ճայը չիհուահուա ցեղատեսակի շուն է առևանգել տիրուհու պարտեզից
Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Փեյնթոն քաղաքում ճայը չիհուահուա ցեղատեսակի շուն է առևանգել շան տիրուհու պարտեզից և անհետացել, հաղորդում է տեղական Devon Live լրատվական պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի Դևոն կոմսությունում: Գիզմո անունով շանը ճայը ճանկել է իր կտուցով ու տարել, ինչին ականատես է եղել տանտիրուհու զուգընկերը։
«Այդ պահին ընկերս պարտեզում լվացք փռելիս է եղել, երբ տեսել է, որ ճայը ներքև է սլանում: Նա Գիզմոյին հեռու է տարել, քանզի չկարողացանք տեսնել նրան: Չգիտեմ՝ գուցե նրան մի տեղ է գցել»,- հայտնել է 24-ամյա տիրուհին:
Աղբյուրը հավելում է, որ շունը դեռևս չի գտնվել: Հուսահատված տերը հույս ունի, որ լրատվամիջոցների և համացանցի միջոցով կկարողանա գտնել իր շանը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց