Բոլթոնն ասել է, որ Իրանն անմիջականորեն սպառնում է Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը
Իրանը եւ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցուցաբերում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ անմիջականորեն սպառնում են Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը։ Համապատասխան տեղեկությունները կիրակի Թվիթերում տեղադրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա պնդում է, որ Իրանը եւ «Հեզբոլլահը» աջակցում են Բոլիվարական Հանրապետությունում Մադուրոյի իրականացրած «բռնաճնշումներին, անմեղ վենեսուելացիների խոշտանգումներին եւ սպանություններին, ինչպես նաեւ անմիջականորեն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը»։ «Մենք կշարունակենք մերկացնել Մադուրոյի կողմնակիցներին եւ Իրանի ջանքերը Արեւմտյան կիսագնդում իրենց իրականացրած գործունեությունում»,- ասել է Բոլթոնը։
Շաբաթ օրը ՌԴ արտաքին գործերի փխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ ԱՄՆ սանձազերծած տնտեսական ահաբեկչությունը Վենեսուելայի ժողովրդի եւ օրինական կառավարության դեմ միջազգային իրավունքի առումով ոչ մի հիմք չունի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց