Գեղեցկության մրցույթի մասնակիցը ժյուրիին զարմացրել է լողազգեստի ընտրությամբ
«Միսս Անգլիա» գեղեցկության մրցույթի մասնակից, մուսուլման Այշա Խանը զարմացրել է ժյուրիի անդամներին լողազգեստի ընտրությամբ:
Ինչպես գրում է РИА Новости-ն, մրցույթի ընտրական փուլի ժամանակ աղջիկը որոշել է բիկինի չկրել և դրա փոխարենը լուսանկարվել հիդրոկոստյումով: Դա նրան չի խանգարել հայտնվելու եզրափակիչ փուլ անցած մասնակիցների 20-յակում:
Խանի խոսքով՝ ինքը հարմարավետ չի զգում չափազանց բաց հագուստով: Աղջիկն ընդգծել է, որ որոշել է հիդրոկոստյում հագնել ոչ կրոնական համոզմունքներից ելնելով:
«Հպարտ եմ նրանով, որ հավատարիմ եմ մնացել ինքս ինձ ողջ մրցույթի ընթացքում և ոչինչ չեմ արել, որը կհակասեր իմ բարոյական արժեքներին», - ասել է 21-ամյա Խանը:
Նրա խոսքով՝ իր այդ քայլն օգնել է առանձնանալ մյուս բոլոր աղջիկներից:
Այս տարի Խանը ճանաչվել է «Միսս Լանկաշիր», ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցելու համազգային մրցույթին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց