Լուկաշենկոն համաներման մասին օրենք է ստորագրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «գերմանա-ֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ համաներման մասին» օրենք է ստորագրել, հաղորդում է «Բելթա»-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
Օրենքն ընդունվել է Բելառուսի Հանրապետության պատմության մեջ նշանակալից ամսաթվի կապակցությամբ եւ հումանիզմի սկզբունքների իրականացման նպատակով: Փաստաթուղթում նշվում են հետեւյալ կատերգորիայի մարդիկ՝ անչափահասներ, հղի կանայք, կանայք եւ միայնակ տղամարդիկ, որոնք մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեն, կենսաթոշակային տարիքի հասած անձինք, I եւ II կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ, օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդիկ, վետերաններ, Չեռնոբիլի աղետից տուժածներ եւ այլք: Դատապարտվածների առանձին կատեգորիայի (Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարածները) համար նախատեսված է ժամկետի կրճատում 1 տարով, անչափահասների համար՝ 2 տարով:
Ենթադրվում է նաեւ քրեական պատժից ազատել մոտ 6 հազար դատապարտյալի: Օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակումից հետո եւ կգործի ուժի մեջ մտնելուց 9 ամսվա ընթացքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց