Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը
Իտալական Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբխի ակտիվության ուժեղացման պատճառով լուրջ խոչընդոտներ են առաջացել Կատանիա քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքներում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրաբխից հուլիսի 19-ի գիշերը մոխրի նոր ժայթքման պատճառով փակվել է Կատանիայի, ինչպես նաև Ռագուզա քաղաքի օդային տարածքը: Միառժամանակ դադարել է նաև Ռագուզա քաղաքին մոտ գտնվող Կոմիզո օդանավակայանի աշխատանքը: Միայն հուլիսի 20-ի վաղ առավոտյան օդանավակայաններում թույլատրվել են թռիչքները:
Էտնան համարվում է Եվրոպայում ամենաբարձր գործող հրաբուխը: 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման պատճառով վիրավորվել էր 10 մարդ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց