Հնդկաստանում վագրը մտել է տուն ու քնել անկողնում
Վագրին, որը փախել էր Հնդկաստանի հեղեղված Ասսամ նահանգի Կազիրանգա ազգային պարկից, գտել են տեղի բնակիչներից մեկի տանը՝ անկողնում։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ Կազիրանգայում ուժեղ հեղեղումների պատճառով ավելի քան 80 կենդանի է սատկել։
Հնդկաստանի վայրի բնության պահպանության միության աշխատակիցները գնացել են այդ տուն և ապահովել են կենդանու անվտանգ դուրս բերումը։ Հատուկ միջանցքով նրան տարել են ջունգլու ուղղությամբ։ Սակայն վստահ չեն, որ նա հասել է անտառ, հնարավոր է, որ դեռ այդ կողմերում պտտվում է։
Նշվում է, որ նա տուն է մտել ուրբաթ վաղ առավոտյան, բարձրացել է մահճակալի վրա և քնել ողջ օրը։
Տանը բնակվողներն անհապաղ լքել են տունը, երբ մուտքի մոտից տեսել են, թե ով է իրենց հյուրը։ Տանտերն ասել է, որ սավանն ու բարձը, որի վա հանգստացել է վագրը, կպահի որպես մասունք։
Կազիրանգա ազգային պարկը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ։ Այնտեղ ապրում է 110 վագր, որոնք փրկվել են հեղեղումների ժամանակ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց