Պուտինին հայհոյած վրացի լրագրողը մոտ 2 ամսից աշխատանքի կվերադառնա
Վրացի հեռուստալրագրող Գեորգի Գաբունիան, որը վերջերս «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, չի հեռացվի աշխատանքից: Միջադեպից հետո նրա լրագրողական գործունեությունը 2 ամսով կասեցվել էր, սակայն այդ ժամկետի լրանալուն պես նա աշխատանքի կվերադառնա, գրում է РИА Новости-ն՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիային հղումով:
Նորանշանակ տնօրենը նշել է, որ իր դիրոքրոշումը համընկնում է հեռուստաընկերության նոր սեփականատիրոջ դիրքորոշմանը, այն է՝ աշխատանքից չհեռացնել ներկայիս աշխատակիցներից ոչ մեկին:
«Տվյալ դեպքում ես Գաբունիայի աշխատանքին ո՛չ կողմ եմ, ո՛չ դեմ, արդեն հայտարարել եմ, որ բոլոր աշխատակիցներն իրենց պաշտոններում կմնան»,- ասել է Սալիան:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի սկանդալի կիզակետում էր հայտնվել այն բանից հետո, երբ Գաբունիան «P.S.» հեղինակային հաղորդման եթերում Ռուսաստանի նախագահի հասցեին հայհոյանքներ էր տեղացել: Մայրաքաղաք Թբիլիսիի հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին հեռուստաընկերության շենքի մոտ և պահանջել, որ լրագրողն ազատվի աշխատանքից:
Սկանդալի ֆոնին «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հեռացվել էր աշխատանքից: Նրան պաշտոնում փոխարինելու է եկել Պաատա Սալիան:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց