Պուերտո Ռիկոյում ցուցարարները ձիերին հեծած պահանջում են նահանգապետի հրաժարականը
Ցուցարարների գլխավորությամբ հազարավոր պուերտոռիկացիներ նվագելով թմբուկների վրա եւ երգելով շարժվել են նահանգապետ Ռիկարոդ Ռոսեոլոյի նստավայրի ուղղությամբ՝ պահանջելով նրա հրժարականը, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ բնակիչների վրդովմունքը առաջացել է բազմաթիվ վիրավորական հաղորդագրությունների արտահոսքից, որոնցում Ռոսելոն եւ նրա խորհրդականները փոխանակվում են կնատյաց եւ հոմոֆոբ բնույթի մեմերով եւ մեկնաբանություններով, ինչպես նաեւ գաղտնազերծված տեղեկություններով:
Հաղորդագրությունների արտահոսքը Telegram-ում հրապարակվել է շաբաթ՝ Ռոսելոյի դժբախտություններին ավելացնելով կոռուպցիայի դաշնային հետաքննության շրջանակում ամերիկյան ՀԴԲ կողմից նրա երկու աշխատակիցների կալանավորումները:
Նշվում է, որ ավելի վաղ հրաժարական էր տվել Ռոսելոյի մամուլի քարտուղար Դենիզ Փերեսը, որը հայտարարել էր, որ չի ցանկանում, որ իր որդու ներկայության ժամանակ իրեն կոռումպացված անվանեն:
Պուերտո Ռիկոյում բողոքի ակցիաները տեղի են ունենում 2017 թ. ավերիչ փոթորիկց եւ սնանկացումից հետո, որոնք առանց այդ էլ հարվածել են երկրի փխրուն տնտեսությանը:
Չորեքշաբթի բողոքի ակցիաներին մասնակցել է հայտնի փոփ երգչուհի Ռիկի Մարտինը, սակայն այդ օրը ոստիկանությունը ցրել էր ցուցարարներին՝ արցունքաբեր գազ օգտագործելով:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց