ԱՄՆ-ն կվերանայի քաղաքացիության ստացման թեստը
ԱՄՆ-ի քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը (USCIS) կվերանայի քաղաքացիության թեստը , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» `վկայակոչելով ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը:
Նշվում է, որ ծառայությունը կվերանայի նատուրալիզացիայի համար ներկայիս թեստը, փոփոխուններ մտցնելով՝ որպես ապագա քաղաքացի նրա իրավունքներով եւ պարտականություններով հայցողի գիտելիքների ճշգրիտ գնահատականը երաշխավորելու համար:
«Նպատակը իմաստալից, միասնական եւ արդյունավետ թեստի ստեղծումն է որը կգնահատի հայցողների գիտելիքները ԱՄՆ պատմության, կառավարության եւ արժեքների մասին», - ասվում է փաստաթղթում:
Ծառայության հաղորդմամբ՝ 2018-ին USCIS-ը ձեւավորել էր աշխատանքային խումբ `քաղաքացիության ստացման թեստի վերանայման համար: Այս խումբը կքննարկի հնարավոր փոփոխությունները, որոնք կընդգրկվեն թեստի խոսակցական մասում: Թեստի ներդնումը նախատեսված է 2020--ի դեկտեմբերի 20-ին կամ 2021-ի սկզբին: Պիլոտային տարբերակը կփորձարկվի այս աշնանը:
Ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենքի 312-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիության համար դիմողները պետք է տիրապետեն «անգլերենին, այդ թվում` կարողանան կարդալ, գրել եւ խոսել» եւ իմանան «ԱՄՆ պատմության հիմունքները, սկզբունքները եւ պետական կարգը»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց