Միջազգային ընկերություններն արտադրությունները տեղափոխում են Չինաստանից
Միջազգային ընկերությունները հանում են իրենց արտադրությունները Չինաստանից։ Ինչպես տեղեկացնում է CNBC-ն, ավելի քան 50 վերազգային կորպորացիաներ՝ Apple-ից մինչեւ Nintendo եւ Dell, փորձում են խուսափել ԱՄՆ սահմանած պատժիչ միջոցներից։
ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմն ընթանում է ավելի քան մեկ տարի։ Նախագահ Դոնալդ Թրամփը դեռ սպառնում է տուրքեր մտցնել 325 մլրդ դոլար արժողությամբ չինական ներմուծման վրա։ Սաստկացող պայքարի հետեւանքով ավելի շատ ընկերություններ են հայտարարում, որ դիտարկում են արտադրությունները Չինաստանից հանելու հնարավորությունը։
Nikkei-ն տեղեկացնում է, որ HP եւ Dell անհատական համակարգիչների ամերիկացի արտադրողները կարող են իրենց նոութբուքների արտադրության մինչեւ 30 տոկոսը Չինաստանից տեղափոխել Հարավարեւելյան Ասիա։ Nikkei-ի ավելի վաղ ներկայացված հաշվետվության համաձայն՝ Apple-ը դիմել էր հիմնական մատակարարներին՝ խնդրելով գնահատել իր արտադրահզորությունների 15-30 տոկոսը Չինաստանից Հնդկաստան տեղափոխելու ֆինանսական հետեւանքները։
Ճապոնական Nintendo-ն նույնպես պատրաստվում է տեղափոխել իր խաղային սարքերի արտադրության մի մասը Չինաստանից Վիետնամ։
Չինական մի քանի ընկերություններ հեռանում են Չինաստանից։ Nikkei-ն տեղեկացնում է, որ չինական բազմազգ TCL էլեկտրոնային ընկերությունը հեռուստացույցների արտադրությունը տեղափոխում է Վիետնամ, իսկ անվադողերի չինական արտադրող Sailun Tire-ը՝ Թաիլանդ։
Ձգձգվող առեւտրային պայքարը, թերեւս, անդրադառնում է Չինաստանի տնտեսության վրա։ Նրա տնտեսական աճը դանդաղել է 6,2 տոկոսով երկրորդ եռամսյակում. դա ամենացածր ցուցանիշն է վերջին 27 տարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց