Գյուլնարա Քարիմովան կալանավայրից հոսպիտալացվել է
Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան կալանավայրից հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Գրեգուար Մանժան՝ հավելելով , որ իրեն թույլ չեն տվել տեսակցել վստահորդի հետ:
Փաստաբանը հունիսի վերջին հայտնել էր, որ Քարիմովայի առողջական վիճակը մտահոգություններ է առաջացնում, սակայն չէր հստակեցրել, թե ինչ հիվանդություններ նա ունի:
2017 թվականին Քարիմովան տասը տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում՝ շորթում, հարկերից խուսափում, փողերի լվացում:
Ազատազրկումից առաջ Քարիմովան համարվում էր Կենտրոնական Ասիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը: 23 տարեկանում նա արդեն երկրի արտգործնախարարի խորհրդականն էր, հետագայում՝ Ուզբեկստանի դեսպանը Շվեյցարիայում և Իսպանիայում: Մարտին հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգներում նրան 865 միլիոն դոլարի լվացման մեղադրանք է առաջադրվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց