Մոսկվայի փողոցներում կրկին եղջերու են նկատել
ՌԴ մայրաքաղաքի բնակիչները քաղաքի փողոցներով զբոսնող հյուսիային եղջերուի են նկատել: Համապատասխան լուսանկարներն այսօր հրապարակվել են Московские новости-ի Telegram-ալիքում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ալիքի տեղեկություններով՝ կենդանուն հայտնաբերել են Մոսկվայի արևելյան շրջանում՝ մետրոյի Выхино կայարանի մոտակայքում: Համացանցում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է եղջերուն կանգնել ճանապարհի երթևեկելի հատվածում և փորձում է անցնել այն:
Նման դեպք նույն շրջանում գրանցվել էր 2017-ին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ մայրաքաղաքային փրկարար ծառայության աշխատակիցները կենդանուն դուրս են բերել մոտակա լճակի տարածքից: Մինչ այդ եղջերուն փախել էր ոստիկաններից, որոնք կենդանուն բռնել էին մետրոյի նույն կայարանի մոտակա տարածքում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց