Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն բացառել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը
Մոսկվան նախկինի պես չի հրաժարվում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունից, գրում է ria.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հաղորդագրությանը:
«Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցն ինչպես առաջ, այնպես էլ ներկայում մնում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարության տեսադաշտում: Կարծում եմ՝ Թբիլիսիի՝ մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրական քայլերը կարող են այս հարցը երկկողմ օրակարգ վերադարձնել»,-հայտնել է նա:
Խոսելով երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնման հարցի մասին՝ նա հայտնել է, որ «կցանկանար հավատալ, որ ողջամտությունը Թբիլիսիում կհաղթի»:
«Պայմանները հստակ նշված են. Վրաստանում իրավիճակի կայունացում, ռուսատյացության արշավի դադարեցում և մեր քաղաքացիների անվտանգության համար ցանկացած սպառնալիքի վերացում»,- նշել է Կարասինը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելել է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց