Ֆրանսիայում 500 եվրոյի չափով տուգանել են աքաղաղին՝ հաճախակի ծուղրուղու կանչելու համար
Ֆրանսիայում դատական գործընթացները շարունակում են հետապնդել թռչնաբույծներին: Աքաղաղին տուգանել են 500 եվրոյի չափով՝ հաճախակի ծուղրուղու կանչելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով France Info-ին:
Մարնի-լե-Կոմպյեն քաղաքի բնակիչների եւ նրանց աքաղաղի դեմ բողոքը ներկայացրել է նրանց հարեւանուհին: Կինը, որը բորտուղեկցորդուհի է, պնդում է, որ թռչնի հաճախակի ծուղրուղուներն իրեն չեն թողնում քնել չվերթներից առաջ:
Տեղի ոստիականներն ու դատավորները, որոնք անձամբ ուսումնասիրել են աքաղաղի վոկալային տվյալները, ֆիքսել են, որ թռչունը կարող է ծուղրուղու կանչել 26 րոպեում 23 անգամ:
Թռչնի տերը, որը բացի տուգանքից, 2000 եվրո է կորցրել դատական գործընթացների ընթացքում, համաձայն չէ որոշման հետ եւ մտադիր է բողոքարկել որոշումը:
Ավելի նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Ֆրանսիայի արեւմուտքում: Հայցվորները տարեց մարդիկ էին, որոնց խանգարում էր թռչնի ձայները: Նրանց փաստաբանը 1000 եվրոյի չափով փոխհատուցում է պահանջել, գործով որոշումը կկայացվի սեպտեմբերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց