Լավրովը նշել է ՌԴ-ի եւ Վրաստանի ուղիղ օդային հաղորդակցության վերսկսման պայմանները
Ռուսաստանը կարող է չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը, եթե իշխանությունները կարողանան կայունացնել իրադրությունը երկրում եւ վերացնել ռուսաստանցիների անվտանգության սպառնալիքը։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվն ասել է «Արգումենտի ի ֆակտի»-ի հարցազրույցում։
Լավրովը նշել է, որ արմատական տրամադրված քաղաքական ուժերի մի մասը «Վրաստանում հրահրում է ռուսատյաց տրամադրություններ»։ Դա վնաս է հասցնում առաջին հերթին հենց Վրաստանին եւ նրա քաղաքացիներին։ Նախարարն ընդգծել է այն հանգամանքի կարեւորությունը, որ հասարակությունը դատապարտել է վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն անպարկեշտ արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին եթերում։
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները սրվել են հունիսին Թբիլիսիում զանգվածային ցույցերի ֆոնին։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ Պետդումայի պատգամավորը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ։ Պուտինն արգելք է մտցրել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ օդային հաղորդակցությունների վրա, այն սկսել է գործել հուլիսի 8-ից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց