Ֆրանսիայի ավելի քան 60 դեպարտամենտ սահմանափակել է ջրի օգտագործումը երաշտի պատճառով
Երաշտի պատճառով ջրի օգտագործման սահմանափակում է մտցվել Ֆրանսիայի 61 դեպարտամենտում, տեղեկացնում է Parisien թերթը՝ հղում կատարելով էկոլոգիայի նախարարությանը։
Նշվում է, որ երաշտի հետ կապված ամենալուրջ իրավիճակ տիրում է երկրի 21 դեպարտամենտներում, այնտեղ մտցվել է ոչ առաջնահերթ նպատակներով ջուրն օգտագործելու արգելք, իսկ առաջնահերթ համարվում են առողջությունը, բնակչության անվտանգությունը, սանիտարիան եւ ջուրը սննդի համար օգտագործելը։ Այլ դեպարտամենտներում մտցվել է ջրի օգտագործման մասնակի սահմանափակում, այդ թվում գյուղատնտեսական նպատակների համար։
Ֆրանսիայի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ երաշտը եւ անձրեւների պակասը Ֆրանսիայի մի շարք շրջաններում 2018-ի հուլիսից է։ Իրավիճակը բարելավվում է սեպտեմբերից մարտ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հունիսին Ֆրանսիայում նկատվել է անոմալ շոգ եղանակ։ Բարձր ջերմաստիճանների գագաթնակետը հունիսի 28-ին էր, երբ երկու անգամ սահմանվեց ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ։ Սկզբում գրանցվեց 44,3 աստիճան երկրի հարավ արեւելքի Կարպանտրա քաղաքում (Վոքլյուզ դեպարտամենտ)։ Իսկ հետո ջերմաչափի սյունը բարձրացավ մինչեւ 45,1 աստիճան այդ նույն դեպարտամենտի Վիլվյեյ կոմունայում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց