ԱՄՆ ՌՕՈւ-ն նախազգուշացրել է այլմոլորակայիններ տեսնել ցանկացողներին լուրջ հետեւանքների մասին
ԱՄՆ ռազմաօդային ուժերը խստորեն նախազգուշացրել են 600 հազար մարդու, որոնք ծրագրել են գրոհել ԱՄՆ գերգաղտնի ռազմակայանը Նեւադա անապատում։ Նրանց նպատակը նշանավոր 51 գոտին է, որտեղ նրանք ցանկանում են գտնել այլմոլորակայինների, տեղեկացնում է Americaru-ն։
Ավելի քան 600 հազար մարդ ցանկություն է հայտնել մասնակցելու «Փոթորիկ 51 գոտում. նրանք չեն կարող կանգնեցնել մեզ բոլորիս» միջոցառմանը։ Նախաձեռնողները մասնակիցներին հրավիրում են հավաքվել եւ ուղեւորվել ռազմաօդային բազա, որն արդեն վաղուց շրջապատված է գաղտնիության շղարշով դավադրության տեսության կողմնակիցներից տարածվող լուրերի պատճառով։
Երգիծական միջոցառումը, որը կազմակերպել է Ֆեյսբուքը, եւ նախատեսված է սեպտեմբերի 20-ի համար, ծրագրվել էր որպես կատակ։ Սակայն հաշվի առնելով անվտանգության բարձր մակարդակն ու կայանի խիստ գաղտնի բնույթը, ՌՕՈւ ներկայացուցիչները նախազգուշացնում են կատակասերներին 51 գոտի ներխուժման հնարավոր հետեւանքների մասին։
ՌՕՈւ մամուլի քարտուղար Լորա Մակէնդրյուն հրապարակել է նախազգուշացում պոտենցիալ իրավախախտների համար, որ պահպանությունը նրանց վրա կրակելու իրավունք ունի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց