Թրամփն ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններից դժգոհողներին կոչ է արել հեռանալ երկրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Կոնգրեսի նոր անդամների դեմ Twitter-ում կատարած իր գրառումներին, ասել է, որ եթե նրանք դժգոհ են ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններից, կարող են հեռանալ երկրից:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, որ Կոնգրեսի «առաջադեմ» կին դեմոկրատները եկել են այն երկրներից, որտեղ իշխանություններն «իսկական աղետ» են, և «այժմ բարձրաձայն հայտարարում են ԱՄՆ-ի՝ աշխարհի ամենամեծ և ամենահզոր ազգի մարդկանց՝ ինչպես պետք է կառավարել մեր պետությունը»:
ԱՄՆ նախագահը նրանց բոլորին առաջարկել է վերադառնալ իրենց երկրներ՝ «օգնելու վերականգնել լիովին ավերված և հանցագործություններով վխտացող իրենց երկրները»:
Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյոք իրեն չի հուզում այն փաստը, որ իր հայտարարությունները համընկնում են սպիտակամորթ ազգայնականների դիրքորոշման հետ, Թրամփն ասել է. «Անհանգստացած չեմ այդ առնչությամբ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց