ԱՄՆ Կոնգրեսում ասել են, որ եկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ժամանակը
Երկուշաբթի դեմոկրատները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել բանաձեւի նախագիծ, որով դատապարտում են նախագահ Դոնալդ Թրամփին այն արտահայտությունների համար, որոնք նրանք համարում են ռասիստական, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Politico պարբերականին։
Բանաձեւում առաջարկվում է «դատապարտել ռասիստական մեկնաբանությունները՝ ուղղված Կոնգրեսի անդամների դեմ»։
Բանաձեւը, որը ներկայացրել է Նյու Ջերսիից դեմոկրատ Թոմ Մալինովսկին, կարող է քվեարկության դրվել երեքշաբթի, նշում է պարբերականը։
Բանաձեւը որեւէ իրավաբանական հետեւանք չի ունենա Թրամփի համար։
Ավելի վաղ Թրամփը Թվիթերում գրել էր, որ Կոնգրեսում «առաջադեմ» կին դեմոկրատները եկել են այն երկրներից, որոնց իշխանությունները «լիակատար աղետ են, «հիմա նրանք բարձրաձայն ԱՄՆ մարդկանց՝ ամենամեծ ու ամենաուժեղ ազգին Երկրի վրա, ասում են, թե ինչպես պետք է կառավարել»։ Նա առաջարկել է նրանց հետ գնալ եւ «օգնել վերականգնել լիովին ավերված եւ հանցագործությամբ լցված այն վայրերը, որտեղից եկել են»։ Ավելի ուշ նա ավելացրել է, որ եթե մարդիկ «դժգոհ» են ԱՄՆ-ում տեղի ունեցողից, «կարող են հեռանալ»։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նման արտահայտություններն անվանել է այլատյացություն։ Խումբը, որի հասցեին արտահայտվել է Թրամփը (Ռաշիդա Թլաիբ, Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես, Այանա Փրեսլի եւ Իլհան Օմար) մամուլի ասուլիս է հրավիրել՝ նախագահի իմփիչմենթի կոչ անելով։ Նշված պատգամավորներից միայն Օմարն է ծնվել արտասահմանում՝ Սոմալիում, մյուսները ԱՄՆ քաղաքացիներ են այնտեղ ծնվելու իրավունքով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց