Մարդկանց ամբոխը ծեծելով մահվան դուռն է հասցրել երեք երեխաներով մեքենան առեւանգողին
Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիա քաղաքում մարդկանց ամբոխը ծեծելով մահվան դուռն է հասցրել երեք երեխաներով մեքենան առեւանգողին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հաղորդման, 54-ամյա Էրիկ Հուդը առեւանգել է մեքենա, որի մեջ եղել են երեք երեխաներ, մինչ երեխաների մայրը եւ հայրը խանութում են գտնվել։ Երբ մեքենան հայտնվել է խցանման մեջ, մեքենայի տերերը կարողացել են հասնել նրան, դուրս հանել առեւանգողին մեքենայից։ Հուդը փորձել է փախչել հարվածելով երեխաների հորը, սակայն նրան կանգնեցրել է հավաքված ամբոխն ու դաժանաբար ծեծել։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրավապահները ներկայումս ուսումնասիրում են տարածքում եղած տեսահսկման սարքերի տեսագրությունները, որպեսզի կարողանան պարզել, թե ովքեր են եղել Էրիկ Հուդի հանդեպ ինքնադատաստան տեսնողները։ Ոստիկանները նաեւ հայտարարել են, որ միջադեպի հետեւանքով երեխաները չեն տուժել։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց