Իրանի ԱԳՆ-ն եվրոպական երկրների հայտարարությունները ոչ բավական է համարել միջուկային գործարքի պահպանման համար
Իրանի միջուկային ծրագրի ԳՀՀԾ-ի հանձնառության մասին եվրոպական երկրների հայտարարությունները բավական չեն այդ համաձայնագրի պահպանման համար: Al-Jazeera-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:
«Իրանի միջուկային ծրագրի համաձայնությունների պահպանման անհրաժեշտության մասին եվրոպացիների խոսքերը բավական չեն», - ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ Թեհրանը Եվրոպայի կողմից ոչ մի գործնական քայլ չի տեսել այդ մտադրություններին հասնելու համար», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ՝ կիրակի, ԳՀՀԾ-ն ստորագրած եվրոպական երկրները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որում մտահոգություն էին հայտնել իրանական ատոմի մասին համաձայնագրի վերաբերյալ եւ կոչ էին արել նպաստել Պարսից ծոցի տարածքում իրավիճակի դեէսկալացիային:
Փաստաթղթի համաձայն՝ այդ պետությունները մտահոգված են այն վտանգներով, որ ԳՀՀԾ-ն, ԱՄՆ-ի պատժամիջոցների, ինչպես նաեւ համաձայնագրի որոշ գլխավոր կետեր չկատարելու Իրանի որոշման պատճառով հայտնվելով ճնշման տակ, կշարունակվի քայքայվել»:
Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը համոզմունք են հայտնել, որ բոլոր կողմերը պետք է հասկանան իրենց գործողությունների հնարավոր հետեւանքները եւ Թեհրանին կոչ են արել ամբողջությամբ հետեւել համաձայնագրին:
ԳՀՀԾ-ն Իրանը կնքել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Գերմանիայի հետ 2015-ին։ Գործարքը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել էր ԳՀՀԾ-ից Վաշինգտոնի հեռանալու մասին: Ուղիղ մեկ տարի անց Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների մի մասը եւ մյուս մասնակիցներին տալիս է երկու ամիս դրա իրականացումը վերսկսելու համար:
Հուլիսի 8-ին Իրանի ատռոմային էներգայի կազմակերության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հաղորդել էր, որ Թեհրանը սկսել է ավելի քան 3.67 տոկոսով՝ միջուկային գործարքով նախատեսված առավելագույն մակարդակից, ուրան հարստացնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց