Դալաման-Լոնդոն չվերթից հեռացրել են կանանց, որոնք բողոքել են ինքնաթիռում մահմեդականների ներկայության դեմ
Դալաման-Լոնդոն չվերթից հեռացրել են երկու կանանց, որոնք բողոքել են ինքնաթիռում մահմեդականների ներկայության դեմ, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ:
Ուղեւորներին, մասնավորապես, դուր չէր եկել ինքնաթիռում գտնվող տղամարդկանց ավանդական մահմեդական հանդերձանքը:
Ըստ վկաների ցուցմունքի՝ հատկապես առանձնացել էր ուղեւորներից մեկը՝ 30-ամյա կինը, որն անվանել էր ինքնաթիռի սրահում գտնվող մահմեդականներին «զզվելիներ եւ ահաբեկիչներ»:
Երկու կանայք հրաժարվել էին մնալ ինքնաթիռի մեջ, քանի դեռ սրահում գտնվում էին մահմեդականները:
Արդյունքում թռիչքը հետաձգվել էր 70 րոպեով, իսկ կանայք հեռացվել էին չվերթից:
Տեղի ունեցածն առաջացրել էր մնացած ուղեւորների զարյույթն ու վրդովմունքը, որոնք համարել էին, որ կանանց վարքագիծը ռասիստական եւ վիրավորական էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց