Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԵՄ-ին
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ որոշակի պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությանը:
Ավելի վաղ «Reuters» պարբերականը գրել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է մի շարք պատժամիջոցներ կիրառել այն պատճառով, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներ է իրականացնում, գրում է ermenihaber.am րատվական կայքը:
Չավուշօղլուն այս կապակցությամբ հայտարարել է, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկի, ապա դրանք կարող են հակառակ ազդեցություն ունենալ:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ոչ միայն կհակադարձեն ԵՄ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերին, այլև Կիպրոսում ավելի կընդլայնեն իրենց աշխատանքները և այդ հարցում չեն երկմտի:
Չավուշօղլուն պաշտպանել է Թուրքիայի «իրավունքը» Կիպրոս կղզու շրջակայքում և հավելել, որ ոչ ոք իրավունք չունի միջամտելու Թուրքիայի աշխատանքներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց