Բունդեսթագը Մերկելին հորդորել է բուժզննում անցնել
Գերմանիայի Բունդեսթագը կանցլեր Անգելինա Մերկելին կոչ է արել բժշկական հետազոտության ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Комсомольская правда»-ն:
«Մերկելին անհրաժեշտ է բուժզննման ենթարկվել: Պետք է հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե հիվանդությունը սրվի»,- ասել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Պյոտր Բիստրոնը:
Նշվում է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն երրորդ ցնցման նոպան խոսակցությունների առիթ է տվել Բունդեսթագում: Պատճառները տարբեր են` ալկոհոլի չարաշահումից մինչև Փարքինսոնի հիվանդություն:
Առաջին անգամ Մերկելը ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ: Իրավիճակը կրկնվել էր հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը:
Երրորդ ցնցումը տեղի էր ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ: Բժիշկները ենթադրում են, որ վատ ինքնազգացողության պատճառ կարող են լինել իշեմիկ տրեմորը, շաքարային դիաբետը և անոթների հետ խնդիրները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց