Խաչատուրյան քույրերի պատմության հիման վրա ներկայացում կբեմադրվի
«Անկախ թատերական նախագծի» ռեժիսոր Ելենա Պավլովան բեմադրում է «Երեք քույրեր» ներկայացումը, որն իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի պատմության հիման վրա է ստեղծված: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Ռեժիսորի խոսքերով` իր նպատակն է բարձրաձայնել ընտանեկան բռնությունների թեման: Պավլովան նշել է, որ ցանկանում է հասարակության ուշադրությունը սևեռել այս պատմության վրա` դրանով իսկ կանանց ավելի պաշտպանված դարձնելով:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է ներկայացրել Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյան քույրերին: Մեղադրանքում նշվում է, որ նրանք հորն սպանել են նախնական պայմանավորվածությամբ:
2018 թվականի հուլիսի 27-ին քույրերն իրենց մոսկովյան բնակարանում սպանել են 57-ամյա հորը՝ դանակով հասցնելով բազմաթիվ վնասվածքներ: Քույրերը խոստովանել են իրենց մեղքն ու ասել, որ այլևս ի վիճակի չէին հանդուրժել հոր ստորացումները, ֆիզիկական և սեռական բռնությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց