Կիևում գիշերը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքի ուղղությամբ նռնականետից կրակ են բացել (տեսանյութեր, լուսանկարներ)
Կիևում գիշերը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքի ուղղությամբ կրակ են բացել նռնականետից, հարձակման հետևանքով տուժածներ չկան, գրում է ria.ru-ն՝ ուկրաինական աղբյուրներին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել Շևչենկոյի շրջանի Դեգտյարյովսկայա փողոցում՝ գիշերը՝ ժամը 3:40-ի սահմաններում: Հեռուստաալիքի համաձայն՝ կրակողները երկուսն են եղել, որոնք փախուստի են դիմել դեպքի վայրից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, վնասվել է միայն շենքի ճակատամասը:
Ոստիկանությունը դեպքը որակել է որպես ահաբեկչություն և հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ է ձեռնարկել, գրում է nv.ua-ն:
«Ժամը 3:40-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բնակիչները պայթյունի նման ձայն են լսել քաղաքի Շևչենկոյի շրջանի Դեգտյարյովսկայա փողոցում»,- ասված է քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է նռնականետի մաս, որն ուղարկվել է փորձաքննության:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, «112 Ուկրաինա»-ի գլխավոր տնօրեն Եգոր Բենկենդորֆը նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակին, կառավարությանը, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, գլխավոր դատախազությանը և անվտանգության ծառայությանը կոչ է արել դատապարտել հեռուստաալիքի շենքի գնդակոծումը:
«Դուք պետք է հստակ և վճռականորեն հայտարարեք, որ «Ուկրաինայում չի կարող ուժ կիրառվել ԶԼՄ-ների նկատմամբ»: Դա ձեզնից սպասում է ողջ քաղաքակիրթ հանրությունը»,- ասված է Բենկենդորֆի ուղերձում, որը հրապարակվել Է հեռուստաալիքի կայքում:
Նշենք, որ հեռուստաալիքը վերջերս ճնշումների ու սպառնալիքների թիրախում էր հայտնվել՝ առաջիկա օրերին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ուկրաինայի համար պայքարում» ֆիլմը ցուցադրելու մտադրության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց